Հայաստանում «Սու-30CM» կործանիչները դուրս են եկել մարտական հերթապահության
https://parstoday.ir/hy/news/armenia-i122989-Հայաստանում_Սու_30cm_կործանիչները_դուրս_են_եկել_մարտական_հերթապահության
«Սու-30CM» գերժամանակակից ինքնաթիռները դուրս են եկել մարտական հերթապահության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2020 14:33 Asia/Tehran
  • Հայաստանում «Սու-30CM» կործանիչները դուրս են եկել մարտական հերթապահության

«Սու-30CM» գերժամանակակից ինքնաթիռները դուրս են եկել մարտական հերթապահության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:

««Սու-30 CM»-ները դուրս են եկել մարտական հերթապահության` ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Սու-30 CM բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ։

«ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է եղել 2019 թվականի դեկտեմբերին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ինքնաթիռների դիմավորման արարողությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ «ՍՈւ 30 ՍՄ» ինքնաթիռների ձեռքբերումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից:

Armenpress.am