Փաշինյանն ու Տոնոյանը մասնակցում են զոհված հայ մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը (ՈՒՂԻՂ)
https://parstoday.ir/hy/news/armenia-i123068-Փաշինյանն_ու_Տոնոյանը_մասնակցում_են_զոհված_հայ_մայոր_Գարուշ_Համբարձումյանի_հուղարկավորությանը_(ՈՒՂԻՂ)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր տեղի ունեցավ Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 17, 2020 09:35 Asia/Tehran

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր տեղի ունեցավ Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։

Մայորին հետմահու շնորհվեց Հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալ, որը հուղարկավորության ժամանակ հանձնեցին մայորի հորը։ Հուղարկավորության մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց զոհվածի հարազատների առջև։ Վարչապետից բացի, հուղարկավորությանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն,  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ։
Գարուշ Համբարձումյանն ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար: Գարուշ Համբարձումյանը Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքից էր, խնամքի տակ ուներ անչափահաս երեխաներ։ Նշենք, որ 2016 թվականին ՊՆ-ն Գարուշ Համբարձումյանին ներկայացրել էր ԶՈւ լավագույն սպաները և հրամանատարները շարքում, այն ժամանակ նա դեռ կապիտանի կոչում ուներ։ Հուլիսի 12-ից սկսած՝ հակառակորդի հարձակման հետևանքով հայկական կողմը ունի չորս զոհ։ Վարչապետի որոշմամբ նրանք հետմահու պարգևատրվել են․ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանն ու Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալներով։ «Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին, և կլինե՛նք»,- իր ուղերձում նշել էր վարչապետը։