Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i123089-Մեկնարկել_է_ՀՀ_վարչապետ_Նիկոլ_Փաշինյանի_և_Բելառուսի_նախագահ_Ալեքսանդր_Լուկաշենկոյի_հանդիպումը
ՄԻՆՍԿ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` հանդիպումը կայանում է ՀՀ վարչապետի աշխատանքային այցի շրջանակներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2020 16:01 Asia/Tehran
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

ՄԻՆՍԿ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` հանդիպումը կայանում է ՀՀ վարչապետի աշխատանքային այցի շրջանակներում։

Ալեքսանդր Լուկաշենկոն Փաշինյանին ընդունել է իր նստավայրում` Բելառուսի «Անկախության պալատ»-ում։ 

Հայաստանի վարչապետի և Բելառուսի նախագահի հանդիպմանը նախորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Բելառուսի մայրաքաղաքում անցկացված նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին կմասնակցի նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն: 

Լուկաշենկոյի հետ հանդիպումով կավարտվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն: 

https://armenpress.am/arm/news/1022174.html