ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է Հայաստանի ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից. Հոհվհաննիսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i123213-ՀՀ_ԶՈՒ_ն_պատրաստ_է_Հայաստանի_ողջ_սահմանագոտին_պաշտպանել_ցանկացած_ոտնձգությունից._Հոհվհաննիսյան
Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են ՀՀ ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2020 08:54 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է Հայաստանի ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից. Հոհվհաննիսյան

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են ՀՀ ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանն ասաց հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«ՀՀ զինված ուժերը պատրաստ են ՀՀ ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգություններից»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը (նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:

Armenpress.am