Հունական կողմը կշարունակի ռազմական կրթության ծրագրերը. Դիմիտրոս Ֆելոպուլոսը՝ Դավիթ Տոնոյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i123237-Հունական_կողմը_կշարունակի_ռազմական_կրթության_ծրագրերը._Դիմիտրոս_Ֆելոպուլոսը_Դավիթ_Տոնոյանին
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին եւ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2020 16:15 Asia/Tehran
  • Հունական կողմը կշարունակի ռազմական կրթության ծրագրերը. Դիմիտրոս Ֆելոպուլոսը՝ Դավիթ Տոնոյանին

Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին եւ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու ձեռքբերումները, համագործակցության զարգացման հետագա ընթացքը: Հունական կողմը հաստատել է ռազմական կրթության եւ հունարեն լեզվի ուսուցման ծրագրերի շարունակությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարեւորել է ռազմաքաղաքական խորհրդակցությունների անցկացումը եւ հույս հայտնել, որ առաջիկայում կիրականացվեն արդեն պլանավորված միջոցառումները:

Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին պաշտոնավարման ընթացքում հայ-հունական պաշտպանական համագործակցության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար եւ պարգեւատրել կցորդին «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ դրա շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային ապակայունացնող զարգացումները:

News.am