Այսպիսի հակահայկական բանաձև երբեք չի եղել ԱՄՆ Կոնգրեսում. Սուրեն Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i123272-Այսպիսի_հակահայկական_բանաձև_երբեք_չի_եղել_ԱՄՆ_Կոնգրեսում._Սուրեն_Սարգսյան
Պատմության ամենա հակահայկական բանաձեւը ԱՄՆ կոնգրեսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 21, 2020 12:09 Asia/Tehran
  • Այսպիսի հակահայկական բանաձև երբեք չի եղել ԱՄՆ Կոնգրեսում. Սուրեն Սարգսյան

Պատմության ամենա հակահայկական բանաձեւը ԱՄՆ կոնգրեսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձեւ է ներառել 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում, այսպիսի խայտառակ ձեւակերպմամբ.

«...պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետեւյալի գնահատումը.

(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:

(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր:

Այսպիսի հակահայկական բանաձեւի երբեք չի եղել: Եթե սա ընդունվի նաեւ Սենատում, դառնալու է լուրջն նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաեւ այլ, այդ թվում նաեւ միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»:

https://news.am/arm/news/592536.html