Բաքուն ԵԱՀԿ ՄԽ-ին հերթական վերջնագիրն է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i123273-Բաքուն_ԵԱՀԿ_ՄԽ_ին_հերթական_վերջնագիրն_է_ներկայացրել
Բաքուն՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւի ԵԱՀԿ ՄԽ-ին հերթական վերջնագիրն է ներկայացրել:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 21, 2020 12:12 Asia/Tehran
  • Բաքուն ԵԱՀԿ ՄԽ-ին հերթական վերջնագիրն է ներկայացրել

Բաքուն՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւի ԵԱՀԿ ՄԽ-ին հերթական վերջնագիրն է ներկայացրել:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունության կապակցությամբ պետք է հայտարարեմ, որ ադրբեջանական կողմը չի պատրաստվում մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իմիտացիոն բնույթի բանակցությունների»,-մամուլի ասուլիսում ասել է Հաջիեւը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հ. Հաջիեւը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատի համաձայն՝ հիմք պետք է վերցվեն Հելսինկյան եզրափակիչ ակտն ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը. «Անհրաժեշտ է վերջ տալ ստի միջոցով եւ զանազան պատճառներով բանակցությունները խափանելու Հայաստանի փորձերին: Մինսկի գործընթացին անդամակցում են 11 երկրներ: Ընդլայնված կազմով Մինսկի խմբի նիստ անցկացնելու անհրաժեշտություն կա»:

Հիշեցնենք, որ հիշատակված 11 երկրների մեջ է մտնում նաեւ Թուրքիան, այսպիսով ակնհայտ են դառնում Բաքվի եւ Անկարայի հետագա ծրագրերը:

https://news.am/arm/news/592576.html