«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի Հանրապետության վարչապետը պայմաններ է թելադրում
https://parstoday.ir/hy/news/armenia-i123429-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Հայաստանի_Հանրապետության_վարչապետը_պայմաններ_է_թելադրում
Պատասխանելով «ՀՀ» օրաթերթի «Ինչպե՞ս կգնահատեք կառավարության վերջին նիստում վարչապետի խոսքը՝ հայ-ադրբեջանական հուլիսյան ընդհարումների վերաբերյալ» հարցին, քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասել է. «Նորմալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2020 07:01 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի Հանրապետության վարչապետը պայմաններ է թելադրում

Պատասխանելով «ՀՀ» օրաթերթի «Ինչպե՞ս կգնահատեք կառավարության վերջին նիստում վարչապետի խոսքը՝ հայ-ադրբեջանական հուլիսյան ընդհարումների վերաբերյալ» հարցին, քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասել է. «Նորմալ։

Բանակը կռվել է հաղթականորեն։ Երկու տարվա ընթացքում եթե հեղափոխությունը  շատ ոլորտներ դեռևս չի թափանցել, ապա բանակային կառավարման համակարգ հաստատ թափանցել է։ Եվ կառավարման ուղղաձիգ համակարգը փայլուն աշխատել է։ Եթե հատկապես համեմատենք 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Հիմնական ապացույցը ժողովրդի հանգստությունն էր։ 2016-ին մարդիկ ոտքով, ով ինչպես կարող էր, վազում էին ու ուզում էին հասնել սամանագիծ՝ օգնելու զինվորին։ Այս անգամ ոչ ոք տեղից չշարժվեց․ վստահում էին իրենց բանակին։ Հաջորդը՝ Հայաստանի ինժեներական-տեխնիկական սպասարկող անձնակազմը իր բարձրության վրա էր։ Գերգերազանց տեխնոլոգիաներ կիրառվեցին։ Վարչապետն ասում էր, որ ադրբեջանական բանակի միֆը հօդս ցնդեց, իսկ ես ասում եմ, որ Իսրայելի արդյունաբերական տեխնոլոգիական հզորության միֆը հօդս ցնդեց։ Եվ այս ամենից հետո, ինչ տեղի ունեցավ սահմանին, արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետը պայմաններ է թելադրում։ Դրանք հաղթական բանակի ղեկավարի պայմաններն են»։

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Armenpress.am