ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i123837-ՀՀ_պաշտպանության_նախարարը_հեռախոսազրույց_է_ունեցել_Լիբանանի_ազգային_պաշտպանության_նախարարի_հետ
Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2020 14:36 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի զինված ուժերի 75-ամյակի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների զինված ուժերում համաճարակային իրավիճակը, կարծիքներ փոխանակել փոխգործակցելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման շուրջ:

Զեյնա Աքարին ընդգծել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցության կարևորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում, ինչին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի վճռականությունն այն շարունակելու գործում:

Դավիթ Տոնոյանն ու Զեյնա Աքարին անդրադարձել են նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio