Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i123912-Վարչապետ_Փաշինյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Լիբանանի_նախագահ_Միշել_Աունի_հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2020 12:30 Asia/Tehran
  • Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Վարչապետ Փաշինյանն իր զորակցությունն Է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին և նրա նախագահին: Նա խնդրել է իր ցավակցությունները փոխանցել Բեյրութի նավահանգիստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:

Վարչապետ Փաշինյանը Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն է հայտնել օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին:

Նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել սփոփանքի խոսքերի համար և իր երախտագիտությունը փոխանցել Լիբանանի կարիքների հիման վրա Հայաստանի կառավարության կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: Նա տեղեկացրել է, որ երկրի իշխանությունները գործադրում են ամեն ջանք՝ ստեղծված խնդիրները հնարավորինս շուտ հաղթահարելու համար:

Armedia.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio