ԵԱԶԲ-ն կորոնավիրուս չունեցողների համար սահմանները բացելու փորձնական ծրագիր կնախաձեռնի
Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է փորձնական ծրագիր իրականացնել՝ կորոնավիրուսի վարակակիր չհանդիսացող քաղաքացիների համար սահմանները բացելու նպատակով:
Այդ մասին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուրսուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական զարգացման բանկն առաջարկել է ծրագիրն իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի մասնակցությամբ, գրում է «Առավոտը»։
Ըստ այդմ, մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունն ապահովելու նպատակով նախատեսված ծրագրից կարող են օգտվել այն անձինք, որոնք կարող են բժշկական փաստաթուղթ ներկայացնել, որ կորոնավիրուսի կրող չեն:
Սեպտեմբերի 2-ին մեկնարկել է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի առաջին նախաձեռնությունը. ԵԱՏՄ երկրների համար հայտարարվել է Covid-19- ի դեմ պայքարի թվային ինտեգրացիոն լավագույն լուծումների մրցույթ: Հիմնադրամը, ընդհանուր առմամբ, 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի պայքարի դեմ ծրագրերին:
Panarmenian.net
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio