Ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով կսահմանվի ԵԱՏՄ միասնական կանոն. ՀՀ վարչապետի խոսնակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i125324-Ուղեւորափոխադրումների_վերականգնման_նպատակով_կսահմանվի_ԵԱՏՄ_միասնական_կանոն._ՀՀ_վարչապետի_խոսնակ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2020 13:49 Asia/Tehran
  • Ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով կսահմանվի ԵԱՏՄ միասնական  կանոն. ՀՀ վարչապետի խոսնակ

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնող ցանկացողներ.

կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաեւ թեստավորում կազմակերպելու եւ քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման եւ հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային եւ ցամաքային սահմանը հատողների համար երբեւէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել եւ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,- նշել է Մանե Գևորգյանը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio