Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i126137-Պուտինն_ու_Փաշինյանը_քննարկել_են_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_գոտում_իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2020 17:08 Asia/Tehran
  • Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը:

«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Վլադիմիր Պուտինը լրջագույն մտահոգություն է հայտնել՝ կապված շարունակվող մարտական գործողությունների հետ: Հատկապես նշվել է կրակի դադարեցման անհրաժեշտությունն ու միջոցների ընդունումը՝ ճգնաժամի ապաէսկալացիայի նպատակով»,-հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio