Ղարաբաղյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i126153-Ղարաբաղյան_ռազմաճակատի_ամբողջ_երկարությամբ_հրետանային_փոխհրաձգություն_է._ՊՆ
Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2020 06:25 Asia/Tehran
  • Ղարաբաղյան   ռազմաճակատի ամբողջ երկարությամբ հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները:

ԼՂ-ի )Արցախ( ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են:

Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:

Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում:

Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:

Tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio