Հայաստանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին.Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i126170-Հայաստանը_մտադիր_չէ_դիմել_ՀԱՊԿ_ին.Փաշինյան
Հայաստանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ կապված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2020 13:11 Asia/Tehran
  • Հայաստանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին.Փաշինյան

Հայաստանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ կապված:

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ռուս լրագրողներին տված հարցազրույցում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է: Շատ դժվար է խոսել սահմանների մասին, երբ դիմելու ժամանակն է: Մենք սերտ համագործակցում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց կոնկրետ ընթացակարգերի գործարկումն այլ հարց է: Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով` Հայաստանը բոլոր մեթոդներով կապահովի իր անվտանգությունը: «Այլ հարց է` ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի: Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները` կախված իրավիճակից եւ ընդհանուր քաղաքական ենթատեքստից»,- ասել է նա:

Միաժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի սկզբին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ անցկացնել Երեւանում: «Մենք պատրաստ ենք ընդունել հանդիպումը: Ոչինչ չի փոխվել»,- ասել է նա: Ավելի վաղ հոկտեմբերի 8-9-ը նախատեսվում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ անցկացնել Երեւանում:

1lur.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio