Գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. Հակառակորդը փորձել է իրականացնել զորաշարժեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i126195-Գիշերվա_ընթացքում_պահպանվել_է_հարաբերական_կայուն_լարվածություն._Հակառակորդը_փորձել_է_իրականացնել_զորաշարժեր
ԼՂ-ի (Արցախի Հանրապետության )պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 01, 2020 06:08 Asia/Tehran
  • Գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. Հակառակորդը փորձել է իրականացնել զորաշարժեր

ԼՂ-ի (Արցախի Հանրապետության )պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին»:

news.am
 

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել: 

ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը: 

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:

Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio