ԼՂ-ում )Արցախ) ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i126243-ԼՂ_ում_)Արցախ)_ճակատային_գծի_բոլոր_ուղղություններում_վերսկսել_են_մարտական_գործողությունները
Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 05:09 Asia/Tehran
  • ԼՂ-ում )Արցախ) ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՊԲ լրատվական ծառայությունից, առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio