Հայաստանը պահանջում է չեղարկել ՀԱՊԿ-ում Աֆղանստանի դիտորդի կարգավիճակը
Կաբոլի կողմից Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելուց հետո, ՀՀ կառավարությունը պահանջել է բեկանել այդ երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ից:
Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության, ՀՀ «Ազգային ժողովի խոսնակ և փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Ղարաբաղյան հակամարտության գծով Կաբոլի կողմից Ադրբեջանին սատարելուց հետո, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ի քարտուղարությանը՝ քննարկելու և գործադրել Աֆղանստանի հեռացումը կազմակերպության դիտորդի կարգավիճակից: Ավելի վաղ, Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը մի հայտարարությամբ Ղարաբաղը միջազգային մակարդակով ճանաչել էր որպես Ադրբեջանի մաս և պահանջել, որպեսզի Հայաստանը դադարեցնի տարածքի օկուպացիան:
ՀԱՊԿ-ը կյանքի է կոչվել 2002 թվականին, անդամ երկրներ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ,Կրգիզստանի և Տաջիկստանի անվտանգությունը պաշտպանելու համար և 2013-ին Աֆղանստանն ու Սերբիան դիտորդի կարգավիճակով միացան այդ կազմակերպությանը: