Հայաստանը պահանջում է չեղարկել ՀԱՊԿ-ում Աֆղանստանի դիտորդի կարգավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i126273-Հայաստանը_պահանջում_է_չեղարկել_ՀԱՊԿ_ում_Աֆղանստանի_դիտորդի_կարգավիճակը
Կաբոլի կողմից Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելուց հետո, ՀՀ կառավարությունը պահանջել է բեկանել այդ երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 14:00 Asia/Tehran
  • Հայաստանը պահանջում է չեղարկել ՀԱՊԿ-ում Աֆղանստանի դիտորդի կարգավիճակը

Կաբոլի կողմից Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելուց հետո, ՀՀ կառավարությունը պահանջել է բեկանել այդ երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ից:

Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության, ՀՀ «Ազգային ժողովի խոսնակ և փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Ղարաբաղյան  հակամարտության գծով Կաբոլի  կողմից Ադրբեջանին  սատարելուց հետո, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ի քարտուղարությանը՝ քննարկելու և գործադրել Աֆղանստանի  հեռացումը կազմակերպության  դիտորդի կարգավիճակից:  Ավելի վաղ, Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը մի հայտարարությամբ Ղարաբաղը  միջազգային մակարդակով ճանաչել էր որպես Ադրբեջանի մաս և պահանջել, որպեսզի Հայաստանը դադարեցնի   տարածքի օկուպացիան:

ՀԱՊԿ-ը կյանքի է կոչվել  2002 թվականին, անդամ երկրներ՝  Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ,Կրգիզստանի և  Տաջիկստանի անվտանգությունը պաշտպանելու համար և 2013-ին Աֆղանստանն ու Սերբիան դիտորդի կարգավիճակով միացան այդ կազմակերպությանը: