Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i126505-Եվրասիական_տնտեսական_հանձնաժողովի_պատվիրակությունը_ժամանել_է_Երևան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկացավ հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2020 13:03 Asia/Tehran
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկացավ հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ:

Հոկտեմբերի 9-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, կլինեն հանդիպումներ նաև ՀՀ ղեկավարության հետ:

Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Հանդիպումը համարվում է միջկառավարական խորհրդի նիստ, եթե մասնակցում են բոլոր կողմերը, սակայն ղրղզական կողմի չմասնակցելու պարագայում մյուս երկրների վարչապետների մասնակցությամբ կանցկացվի աշխատանքային հանդիպում:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio