Ադրբեջանական լրատվամիջոցներ.«Հայաստանի դեմ պատերազմը չի ավարտվել և հրադադարը խախտվելու է»
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հայտարարված հրադադարից ընդամենը ժամեր անց, Ադրբեջանի լրատվամիջոցներն ու փորձագետները Մոսկվայում ստորագրված հրադադարի մասին հայտարարությունն իրավական հիմքից զուրկ համարելով այդ երկրի ժողովրդին ուղերձ հղելով, հայտարարեցին ,թե պատերազմը չի ավարտվել և հրադադարը վերստին կխախտվի:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ևս տեղեկացրել է, որ Բաքուն հրադադարի հաստատումից ընդամենը հինգ րոպե անց խախտել է հրադադարը:
Թուրքիայում լույս տեսնող Յենի Մուսավաթ օրաթերթը ևս գրել է.«Հրադադարը կտևի մեկ-երկու օր: Պատերազմը չի ավարտվել»:
Հարկ է նշել, որ Թուրքիան, որը վերջին բախումների հրահրողներից մեկն է եղել, օրերս ընդգծել է, որ պատերազմը պետք է շարունակվի, մինչև հայկական զորքերը դուրս կգան վիճելի տարածքներից:
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում իրենց ռուս պաշտոնակցի միջնորդությամբ մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության եկան հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ: