Կարեն Վերանյան. Իսրայելը շարժվում է երկակի ստանդարտներով
Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ. Ու ոնց են սա Իսրայելի իշխանությունները մեկնաբանու՞մ, բիզնես։Սա Իսրայելի շատ հեռահար տանող ստրատեգիկ սցենար ա, որով փորձում է 1. ապակայունացնել Հարավային Կովկասը 2. Սեղմել Իրանի շուրջ օղակը 3. Թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում Վաշինգտոնի լուռ համաձայնությամբ ու անուղղակի ներքաշմամբ
Իսրայելը շարժվում ա երկակի ստանդարտներով. Մի կողմից հայտարարում ա, որ այսօր իր համար առաջին գլխավոր հակառակորդը Թուրքիան ա, այլ ոչ թե Իրանը ու դիմակայում ա Անկարային Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովում. Մյուս կողմից, ակտիվորեն գերժամանակակից սպառազինություն ա մատակարարում այս օրերին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին. Ինչպես սա հասկանալ, եթե ոչ երկակի ստանդարտներ.
Հայկական կողմը քանիցս հայտարարեց, անթույլատրելի ա գերժամանակակից սպառազինության մատակարարումը ավտորիտար Ադրբեջանին, այն էլ ռազմական գործողությունների օրերին, այն էլ երբ Ալիևը թիրախավորում ա Արցախի խաղաղ բնակչությանը.
Ուստի, այն ինչ անում է Իրանը` Մերձավոր Արևելքում Իսրայելին զսպելու նպատակով, արդարացի ա և ելնում ա միջազգային իրավունքից.