Հայ պաշտոնյաները սահմանեցին Իսրայելի պատասխանատվությունը պատերազմում
https://parstoday.ir/hy/news/armenia-i126730-Հայ_պաշտոնյաները_սահմանեցին_Իսրայելի_պատասխանատվությունը_պատերազմում
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր մի շարք գրառումներ է արել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ ահաբեկչական պատերազմին Իսրայելի առնչության կապակցությամբ։ Նա նախ գրել է, որ Իսրայելից շարունակվում են ինտենսիվ մատակարարումները Ադրբեջանին հիմնականում հարվածային անօդաչուներ։ Այնուհետեւ նա հրապարակել է նաեւ ապացույցներ Թել Ավիվից Բաքու օդանավերի թռիչքի վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2020 13:04 Asia/Tehran
  • Հայ պաշտոնյաները սահմանեցին Իսրայելի պատասխանատվությունը պատերազմում

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր մի շարք գրառումներ է արել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ ահաբեկչական պատերազմին Իսրայելի առնչության կապակցությամբ։ Նա նախ գրել է, որ Իսրայելից շարունակվում են ինտենսիվ մատակարարումները Ադրբեջանին հիմնականում հարվածային անօդաչուներ։ Այնուհետեւ նա հրապարակել է նաեւ ապացույցներ Թել Ավիվից Բաքու օդանավերի թռիչքի վերաբերյալ։

Իսրայելի թեմային անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի  (Արցախի) նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ միայն Իսրայելի իշխանությունը տեղյակ էր, որ դա օգտագործվում է ոչ թե պաշտպանության, այլ հարձակողական նպատակով, այլ Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ օգտագործում։ Դրա համար երբ Իսրայելի իշխանությունն ասաց՝ տեղյակ չենք, դա հերթական ծաղրանքն է մարդկության հանդեպ։ Իհարկե, տեղյակ են և այսօր շարունակում են մատակարարել։ Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը», ասաց նա։

Այսօր Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է իսրայելական խոցված անօդաչուի լուսանկարը․ այն խոցվել է այսօրվա մարտերում։ Բաքուն չի պահում հրադադարը, միեւնույն ժամանակ, պարտվելով պատերազմի այսպես կոչված առաջին մակարդակում՝ ցամաքային մարտերում, Բաքուն փորձում է երկրորդ մակարդակում իրացնել իր առավելությունը, այն է՝ անօդաչուների զանգվածային կիրառումը։ Այդ առավելությունը նրա համար ապահովում է նաեւ Իսրայելը, ընդ որում՝ հրադադարի մասին հայտարարությունից հետո շարունակելով մատակարարումները, որոնք օգտագործվում են նաեւ խաղաղ բնակչության դեմ հարձակումների նպատակով։

Իսրայելի պահվածքին անդրադարձան նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Թանկյանը, ովքեր դիմել են իսրայելական հանրությանը՝ որ վերջինս կանգնեցնի սեփական կառավարության ամոթալի պահվածքը։

Այսպիսով, Իսրայելը հայ պաշտոնատարների կողմից ներկայացվեց ոչ միայն հայերի դեմ ահաբեկչական ու ցեղասպան գործողությունների, այլեւ հրադադարը խախտելու եւ այդպիսով՝ պատերազմի հրձիգ լինելու առումով։

Իսրայելը թքած ունի, թե իր զենքով ում են սպանում, Իսրայելը բիզնես է անում, ասում է հրեա հայտնի մտավորականներից մեկը։ Արցախի նախագահը հայտարարել է, որ ահաբեկչությանը աջակցող երկրները պատասխանատվություն են կրելու։ Ըստ ամենայնի, Հայաստանը պետք է լրջորեն մտածի այս մասին։

lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio