Ադրբեջանը չի կատարում եւ չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i126745-Ադրբեջանը_չի_կատարում_եւ_չէր_պատրաստվում_կատարել_Մոսկվայում_ձեռք_բերված_պայմանավորվածությունները
Ադրբեջանը չի կատարում եւ չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2020 19:09 Asia/Tehran
  • Ադրբեջանը չի կատարում եւ չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները

Ադրբեջանը չի կատարում եւ չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այս մասին հոկտեմբերի 12-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավաստիացումները եւս մեկ կեղծիք են: Ինչ-որ պատճառով նրանք անընդհատ փորձում են ապակայունացնել իրավիճակը եւ ռազմական գործողություններ սանձազերծել:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Մոսկվայում համաձայնություն ձեռք բերելուց հետո միակ բանը, որ արել է ադրբեջանական կողմը, հրետանու մի փոքր ավելի քիչ օգտագործելն է:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio