Փաշինյան. Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման
https://parstoday.ir/hy/news/armenia-i126922-Փաշինյան._Ռուսաստանը_պետք_է_ավելի_մեծ_դեր_խաղա_Լեռնային_Ղարաբաղում_խաղաղության_վերականգնման
Ֆրանսիան և ԱՄՆ-ն պետք է աջակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված` Ռուսաստանի ջանքերին։ Այս մասին շվեցարական RTS հեռուստաալիքի տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2020 07:41 Asia/Tehran
  •  Փաշինյան. Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման

Ֆրանսիան և ԱՄՆ-ն պետք է աջակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված` Ռուսաստանի ջանքերին։ Այս մասին շվեցարական RTS հեռուստաալիքի տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության վերականգնման գործում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանին ամենամոտն է, և մինչ ՌԴ–ն ջանքեր է ներդնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները ՝ Ֆրանսիան և ԱՄՆ–ը, պետք է աջակցեն այդ ջանքերին»,–ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև նշել է, որ հստակ հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, եթե տարածաշրջանում իրավիճակը վատանա:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio