Տեղի է ունեցել Հունաստանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը
Հոկտեմբեր 16, 2020 09:39 Asia/Tehran
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳՆ-ում ողջունում է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ մամուլի ասուլիս»,- հայտնել է նա։
Ավելի վաղ Հունաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։
orakarg.com
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
Պիտակ