ՀՀ ՊՆ-ն՝ համանախագահներին Հայկական ուժերը պատրաստ են պահպանել հրադադարի պայմանները
https://parstoday.ir/hy/news/armenia-i126939-ՀՀ_ՊՆ_ն_համանախագահներին_Հայկական_ուժերը_պատրաստ_են_պահպանել_հրադադարի_պայմանները
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 16, 2020 12:32 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ-ն՝ համանախագահներին Հայկական ուժերը պատրաստ են պահպանել հրադադարի պայմանները

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:

ՊՆ հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio