ՌԴ նախաձեռնությամբ՝ Երևանը զինվորականների է ուղարկել Մոսկվա՝ Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i126979-ՌԴ_նախաձեռնությամբ_Երևանը_զինվորականների_է_ուղարկել_Մոսկվա_Ադրբեջանի_պատվիրակության_հետ_հանդիպելու_համար
Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ Հայաստանը Մոսկվա է ուղարկել զինվորականների՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 08:19 Asia/Tehran
  • ՌԴ նախաձեռնությամբ՝ Երևանը զինվորականների է ուղարկել Մոսկվա՝ Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար

Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ Հայաստանը Մոսկվա է ուղարկել զինվորականների՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել:

Այդ մասին ուրբաթ երեկոյան ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, գրում է yerkir.am-ը:

«Երևանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա ուղարկել պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժմամբ է պատասխանում ՌԴ նախաձեռնությանը»,- նշել է նա:

Գևորգյանն ասել է. «Երևանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներին՝ այցելել Մոսկվա»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio