The Hill.Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն
https://parstoday.ir/hy/news/armenia-i127000-the_hill.Նախապատրաստվում_է_Մնացականյանի_այցը_Վաշինգտոն
Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 16:41 Asia/Tehran
  • The Hill.Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն

Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

«Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր և տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ:

Դեսպան Ներսեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում այցի նախապատրաստման ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio