Հայաստանը շրջափակում են նաև հարավից, Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i128109-Հայաստանը_շրջափակում_են_նաև_հարավից_Մեղրիով_Նախիջևանը_կապվում_է_Ադրբեջանի_հետ
Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեք ֆիքսենք մի քանի բան.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 09:10 Asia/Tehran
  •  Հայաստանը շրջափակում են նաև հարավից, Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ

Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեք ֆիքսենք մի քանի բան.

1. ԼՂԻՄ-ի նախկին տարածքների, ասենք Շահումյանի մասին խոսք չկա համաձայնագրում:

2. Թալիշի, Հադրութի, Մատաղիսի մասին բան չկա:

3. Ոնց հասկանում ենք, թուրքական բանակն էլ մնումա Արցախում, ռուսականի հետ:

4. Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաև հարավից:

5. Ռուսական խաղաղապահները մնում են 5 տարի, և ավտոմատ ավելանում է ժամկետը, եթե 5 տարուց կողմերից մեկը դուրս չի գալիս պայմանագրից: 5 տարուց Ադրբեջանը, որպես կողմ կարա դուրս հահամաձայնագրից ու ռուսները հեռանան կամ 10 տարուց, իսկ ԼՂԻՄ-ը ու ՀՀ-ն մնա շրջափակված:

6. Ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին:

Կարծում եմ, մեր բանակի իրավիճակը համարժեք չէ դիվանագիտական կապիտուլացիային: Դիվանագիտական պարտությունը շատ ավելի ծանր է, քան ռազմականը:

Ռազմավարական տեսանկյունից թուրքական աշխարհն ահռելի հաջողության հասավ, միավորվեցին, Հայաստանի վրայով, առանց ռազմական հաջողության նվեր ստացավ Արցախի կեսը` Քարվաճառ, Աղդամ, Քաշաթաղ և…:

Աստված մեզ խոհեմություն տա, դեռ երկար պայքար ունենք: Մեզ պետքա շտապ ամրանալ, հզորանալ»:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio