Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան եւ հավաքվել են Ազգային ժողովի բակում
Քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի մոտ՝ ի պաշտպանություն Արցախի, փակել են Բաղրամյան պողոտան։ Տեղում կենտրոնացրել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։
Քաղաքացիները պահանջում են չեղարկել համաձայնագրի ստորագմանը, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշերին հայտարարեց, որ Արցախի համար ստորագրել է ցավոտ փաստաթուղթ, այդ պահից սկսած հանրապետությունում բողոքի ակցիաներ են անցկացվում։
Գիշերը ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք եւ Ազգային ժողով:
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio