ՌԴ ՊՆ-ը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i128184-ՌԴ_ՊՆ_ը_ներկայացրել_է_Լեռնային_Ղարաբաղում_ռուս_խաղաղապահների_տեղակայման_քարտեզներ
ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ է տրամադրել «ՌԻԱ «Նովոստիին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2020 16:16 Asia/Tehran
  • ՌԴ ՊՆ-ը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ

ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ է տրամադրել «ՌԻԱ «Նովոստիին»:

Նախօրեին Հայաստան են ժամանել ռուս զինվորականները։ Նրանց մի մասն արդեն ուղևորվել է նշանակման շրջան։ Նրանք 16 դիտակետ կտեղադրեն շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։

Ռուսական բանակի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ խաղաղապահները հագեցած են «Տիգր» և «Թայֆուն» զրահամեքենաներով:

«Խաղաղապահ առաքելության անցկացման շրջանում կկատարեն նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանման խնդիրները… Նրանց վրա դրված է կողմերի շփման գծի երկայնքով պարեկություն, շարասյուների և բեռների ուղեկցում»,- պատմել է նա:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio