Լավրով. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի շրջանի բնակիչների իրավունքների հստակեցումից հետո
https://parstoday.ir/hy/news/armenia-i128217-Լավրով._Լեռնային_Ղարաբաղի_կարգավիճակը_կորոշվի_շրջանի_բնակիչների_իրավունքների_հստակեցումից_հետո
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այդ շրջանի բոլոր կատեգորիաների բնակիչների իրավունքների հստակեցումից հետո: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2020 13:28 Asia/Tehran
  • Լավրով. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի շրջանի բնակիչների իրավունքների հստակեցումից հետո

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այդ շրջանի բոլոր կատեգորիաների բնակիչների իրավունքների հստակեցումից հետո: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ այս կարգավիճակը որոշվելու է կախված այն բանից, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկենք մենք՝ օգնելու վերականգնել էթնո-դավանանքային ներդաշնակությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղավ երկար տարիներ, մինչ ԽՍՀՄ փլուզման ժամանակ պատերազմը, որն աղետալի հետևանքներով ավարտվեց», - ընդգծել է նա:

«Կարգավիճակը կարող է որոշվել միայն այն բանից հետո, երբ պարզ լինի, թե ինչ իրավունքներ կտրամադրվեն բոլոր նրանց, ովքեր ապրում էին Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն վերադառնալ այնտեղ, և, իհարկե, նրանց, ովքեր շարունակել են մնալ այս տարածքում», - հավելել է նախարարը:

aysor.am