ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն. վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i128226-ԼՂ_ի_(Արցախի_Հանրապետության)_միջազգային_ճանաչումը_դառնում_է_բացարձակ_առաջնահերթություն._վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սկզբունքային կարևորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ ԼՂ-ի (Արցախ) կարգավիճակի հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2020 14:42 Asia/Tehran
  •  ԼՂ-ի  (Արցախի Հանրապետության)  միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սկզբունքային կարևորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ ԼՂ-ի (Արցախ) կարգավիճակի հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ ժողովրդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս մասով մեր անելիքները չեն փոխվում, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն: Նա ընդգծել է, որ, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաև Շուշիի հատվածում: Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգություն, և Ստեփանակերտ-Երեւան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաեւ Արցախի այդ հատվածի սահմանների անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, և Հայաստանի ու Արցախի կառավարություններն ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ եւ բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար»,- նշել է վարչապետը:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio