Լեռնային Ղարաբաղում փոխանակվել է 200 զոհվածի մարմին. ԿԽՄԿ
https://parstoday.ir/hy/news/armenia-i128436-Լեռնային_Ղարաբաղում_փոխանակվել_է_200_զոհվածի_մարմին._ԿԽՄԿ
Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը, – «Ռիա նովոստիի» փոխանցմամբ այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 08:33 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում փոխանակվել է 200 զոհվածի մարմին. ԿԽՄԿ

Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը, – «Ռիա նովոստիի» փոխանցմամբ այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերնը:

Նրա փոխանցմամբ` ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմիններ, կազմակերպությունը շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։

«Ըստ իմ վերջին տեղեկությունների, (կողմերը) արդեն փոխանակել են 200 մարմին: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել», – նշել է ԿԽՄԿ նախագահը:

Երեքշաբթի օրը Մաուրերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են փոխանակվել գնահատականներով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ և քննարկել հնարավոր փոխգործակցությունը կորոնավիրուսի համատեքստում:

1in.am