Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել. Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ–ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i243014-Հայաստանի_և_Ադրբեջանի_միջև_հակամարտությունը_չի_ավարտվել._Սուրենյանցը_նամակ_հանձնեց_ՄԱԿ_ին
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը բողոք-նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել։
(last modified 2026-02-18T14:06:52+00:00 )
Փետրվար 18, 2026 17:36 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել.  Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ–ին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը բողոք-նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել։

«Պետք է ոչ ասել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի վտանգավոր հեռանկարին, Բաքվում բանտարկյալների առկայությանը, ՀՀ տարածքների օկուպացիային, դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի պահանջներին։   Հենց սա է այսօրվա մեր ակցիայի նպատակը»,- շեշտեց Սուրենյանցը։

Նրա պնդմամբ՝ ինքը գիտի արդեն, թե իր նամակին ինչ արձագանք է լինելու այս կառույցից, բայց, այնուամենայնիվ, հետևողական է լինելու։

«Ադրբեջանի ղեկավարը մեր ռազմագերիներին համարել է նացիստներից ավելի վտանգավոր, հանցագործ։ Սա էլ նշանակում է, որ Հայաստանին էլ վերագրվում է կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակը։ Սա լոկալ դրվագ է, որով Ադրբեջանը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդելն իր համար ինչ-որ բալանսի հասնելը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն այսօր ցանկանում է Հայաստանին կապիտուլյացիայի պահանջ պարտադրել։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին «Մեր հայրենիքը ողողված է արյան կաթիլների մեջ», «Կանգնեցրեք Հայաստանի գրավումը», «Ձեռքերը հեռու Հայաստանից», «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» գրություններով պաստառներ։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվորեն առաջ է տանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը` Հայաստանի տարածքում պնդելով հարյուրհազարավոր ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11–ին Գերմանիայում Ադրբեջանին առաջարկել էր միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։