Պուտինը բարձր է գնահատել Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i128735-Պուտինը_բարձր_է_գնահատել_Ղարաբաղում_գտնվող_ռուս_խաղաղապահների_աշխատանքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների արդյունավետ և համակարգված աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2020 12:11 Asia/Tehran
  • Պուտինը բարձր է գնահատել Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների աշխատանքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների արդյունավետ և համակարգված աշխատանքը:

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի նշել ռուս խաղաղապահների հստակ, լավ համակարգված աշխատանքը», - ասել է Պուտինը ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը վերաբերյալ հանդիպման ժամանակ:

Ըստ նրա՝ արագ ականազերծումը հնարավորություն է տվել տարածաշրջանում հաստատել հուսալի հաղորդակցություն, իսկ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը` դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից:

«Այժմ առաջնահերթությունը ռազմական գործողություններից լրջորեն տուժած այս տարածաշրջանի բնակիչներին աջակցելն է, օգնելը», - ասել է Պուտինը:

Նա նշել է, որ ստեղծվում է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն` տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու համար:

«Տեղյակ եմ, որ հաշվի առնելով կենտրոնի առջև ծառացած խնդիրները, այժմ ձևավորվում են դրա մասնագիտացված ստորաբաժանումները», - հավելել է նախագահը:

aysor.am