Բագրատյան.Հիմա էլ Նիկոլի համարձակությունը չի հերիքում ճանաչել ԼՂ անկախությունը
Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ջարդված է։ Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ես հիմա գաղտնիք չեմ ասում, որովհետև ադրբեջանցիները հաշվում են, իրենց տարածքում են մնացել թնդանոթները և այլն։ Դա պարտություն չէ, դա ջախջախում է, որ մենք ունեցել ենք։ Ո՞նց եղավ սենց խայտառակ բան։ Երեք խումբ պատճառ կա. առաջին խումբ պատճառը դա քաղաքական է»,- ասաց Հ.Բագրատյանը՝ ավելացնելով, որ առաջին խմբի մեջ է մտնում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության չճանաչումը։
«Ինչպես տեսաք դա սխալ էր, որովհետև ինքներդ համոզվեցիք, որ Պուտինն էլ էր ասում՝ չէինք ճանաչում։ Հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր իբրև երկու անգամ դիմել եմ, չի ճանաչվել։ Երբ պատերազմը սկսվեց, անմիջապես գրեցի՝ անմիջապես ճանաչեք Լեռնային Ղարաբաղը, որ ձեզ օգնեն։ Չարեցին»,-ասաց Հրանտ Բագրատյանը։
Վերջինս նկատեց՝ Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումը պետք էր, քանի որ մի քանի երկրներ կան, որոնք ևս ցանկանում էին ճանաչել. «Օրինակ Ուրուգվայի նման երկիրը կամ Մեքսիկան, հակաթուրքական երկրներ են։ Հիմա էլ Նիկոլի համարձակությունը չի հերիքում ճանաչել ԼՂ անկախությունը»,-նշեց Հրանտ Բագրատյանը։
Lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio