Բերձորցիներն անվտանգության երաշխիքներ են ստացել և դադարեցրել են տարհանումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i129024-Բերձորցիներն_անվտանգության_երաշխիքներ_են_ստացել_և_դադարեցրել_են_տարհանումը
ԼՂ-ի ( Արցախ) Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2020 13:55 Asia/Tehran
  • Բերձորցիներն անվտանգության երաշխիքներ են ստացել և դադարեցրել են տարհանումը

ԼՂ-ի ( Արցախ) Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է:

Այս բնակավայրերը կմնան  հայկական: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

«Այս պահին առանց հստակեցնելու  կարող եմ ասել,  որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք տեղում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio