Երևանում մի խումբ արվեստագետներ բողոքի ցույց են իրականացրել հայ գերիներին վերադարձնելու պահանջով
https://parstoday.ir/hy/news/armenia-i129107-Երևանում_մի_խումբ_արվեստագետներ_բողոքի_ցույց_են_իրականացրել_հայ_գերիներին_վերադարձնելու_պահանջով
Երևանից Իրանի Հայերեն ռադիոժամի թղթակցի հաղորդման համաձայն՝ ինչպես նախորդ օրերին, այսօր ևս մի խումբ արվեստագետներ Երևանում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լուծել ղարաբաղյան պատերազի ընթացքում գերիների, անհետ կորածների և զոհվածների տեղափոխման հարցը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 01, 2020 13:09 Asia/Tehran

Երևանից Իրանի Հայերեն ռադիոժամի թղթակցի հաղորդման համաձայն՝ ինչպես նախորդ օրերին, այսօր ևս մի խումբ արվեստագետներ Երևանում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լուծել ղարաբաղյան պատերազի ընթացքում գերիների, անհետ կորածների և զոհվածների տեղափոխման հարցը:

Ակցիայի մասնակիցները քայլերթ են իրականացրել դեպի ղարաբաղյան հակամարտության կարգավորման    միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատներ և  և այդ երկրներին կոչ են արել աջակցել այդ հարցի լուծմանը:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հայտարարված հրադադարից ի վեր, դեռևս չի պարզվել զոհված զինվորների դիերի և գերիների  տեղափոխման հարցը: