Բաքուն Ստեփանակերտից թույլտվություն է խնդրում Շուշիում զորքերի ռոտացիայի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i129166-Բաքուն_Ստեփանակերտից_թույլտվություն_է_խնդրում_Շուշիում_զորքերի_ռոտացիայի_համար
WarGonzo նախագիծը տեղեկացնում է, որ ադրբեջանական զինված ուժերը մինչ այժմ չունեն ճանապարհային հաղորդակցություն գրավված Շուշի քաղաքի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2020 13:30 Asia/Tehran
  • Բաքուն Ստեփանակերտից թույլտվություն է խնդրում Շուշիում զորքերի ռոտացիայի համար

WarGonzo նախագիծը տեղեկացնում է, որ ադրբեջանական զինված ուժերը մինչ այժմ չունեն ճանապարհային հաղորդակցություն գրավված Շուշի քաղաքի հետ:

Ադրբեջանական կողմը ստիպված է թույլտվություն խնդրել Ստեփանակերտից, որպեսզի իր զորքերի ռոտացիան քաղաքում անցկացնի Ֆիզուլի-Կարմիր շուկա-Շուշի մայրուղով: Միջանցքով անցնող շարասյունին ուղեկցում են ռուս խաղաղապահները։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ստորաբաժանումները թուրքական հատուկ ջոկատայինների եւ ահաբեկիչների ուղեկցությամբ մտել են Շուշի քաղաք Բաքվի հսկայական կորուստների գնով «Դժոխք» կոչվող կիրճով: Շուշիում թշնամու ուժերի ներթափանցումը մինչ օրս բազմաթիվ հարցեր է առաջացնում։

araratnews.am