ՌԴ ՊՆ. 1 օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 649 փախստական
ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 649 մարդ: Ավտոբուսների երթևեկությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ։ Վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, պետական, բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը, գործում են խանութներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Լեռնային Ղարաբաղի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
operativ.am