ՄԱԿ-ը մտադիր է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ ուժեր ուղարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i129556-ՄԱԿ_ը_մտադիր_է_Լեռնային_Ղարաբաղ_խաղաղապահ_ուժեր_ուղարկել
ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, հնարավորինս շուտ դա իրագործելու համար, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2020 07:08 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտադիր է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ ուժեր ուղարկել

ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, հնարավորինս շուտ դա իրագործելու համար, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքները գնահատելու համար առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամանի դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել: «Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան: Մանրամասները դեռ մշակվում են»,-ասել է Դյուժարիկը:

«Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտություններից տուժած բոլոր անձանց հումանիտար կարիքները: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և այլ ստորաբաժանումների մեր գործընկերներն աշխատում են բոլոր ներգրավված կողմերի հետ՝ հումանիտար կարիքների անկախ գնահատումներ իրականացնելու»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Նա կոչ է արել բոլոր կողմերին համագործակցել ՄԱԿ-ի հետ` առաքելության շուտափույթ տեղակայումը հեշտացնելու համար:

orakarg.com