Ադրբեջանի հարձակումը պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին. ՀՀ վարչապետի խոսնակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i129624-Ադրբեջանի_հարձակումը_պետք_է_արժանանա_ՌԴ_խաղաղապահների_արձագանքին._ՀՀ_վարչապետի_խոսնակ
Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2020 18:39 Asia/Tehran
  • Ադրբեջանի հարձակումը պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին. ՀՀ վարչապետի խոսնակ

Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Գևորգյանը։

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները ԼՂ-ի (Արցախի Հանրապետության)  Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

ԼՂ-ի ՊԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio