Երևանում կայացել է Իրան-Հայաստան մշակութային կապերի վեբինար
Իրանի մշակութային խորհրդատուի և Սաադի հիմնադրամի ներկայացուցչի նախաձեռնությամբ, Երևանում կայացել է Իրան-Հայաստան մշակութային կապերի վեբինար՝«Մշակութային ժառանգության դերը երկու երկրների հարաբերություններում» թեմայով:
Վեբինարի ընթացքում, պատմաբան և Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայության նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանն անդրադառնալով Իրանի և Հայաստանի ընդհանուր պատմությանն ասել է. «Պարսկերենը մեծ նշանակություն ուներ հին Հայաստանում:
Խանլարյանը, 2008 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում Իրանում հայկական եկեղեցիների գրանցումն իրանցիների և հայերի միջև մշակութային ընդհանրությունների դրսևորումներից համարելով ասել է.«Երևանի Կապույտ մզկիթի և Շուշի քաղաքի մզկիթի վերանորոգման համատեղ գործողությունը վկայում է երկու ժողովուրդների մշակութային ընդհանրությունների արդյունավետ համագործակցության մասին»:
Նա կոչ է արել ակադեմիական փոխանակում իրականացնել Իրանի և Հայաստանի միջև`երկու երկրների միջև մշակութային կապերն ամրապնդելու և Հայաստանում իրանական համալսարան հիմնելու համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Մոհամմեդ Ռեզա Մաջիդին նշել է, որ Իրանի և Հայաստանի մշակութային ժառանգությունը և զբոսաշրջային կարողությունները երկկողմ հարաբերությունների ընդլայնման մեծ հնարավորություն են և շեշտելով երկու երկրների քաղաքական, ակադեմիական և մտավոր վերնախավի կամքի կարևորությունը ՝ այն համարել է երկու ժողովուրդների մշակութային համագործակցության և խորացման արժեքավոր գործոնը: