Մենք չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i129699-Մենք_չենք_բացառում_Վազգեն_Մանուկյանի_թեկնածությունը
Մենք չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը եւ ակնկալում ենք, որ իրենք էլ չեն բացառում մեր թեկնածությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2020 14:31 Asia/Tehran
  • Մենք չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը

Մենք չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը եւ ակնկալում ենք, որ իրենք էլ չեն բացառում մեր թեկնածությունը։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, գրում է news.am-ը։

«Օրը գա, բարին էլ՝ հետը։ Այդ առումով մեր շփումները շարունակվելու են, որեւէ վերջնակետ մեր խոսակցության մեջ չենք դրել։ Միշտ փորձ է արվում ընդդիմության դաշտում կռիվ փնտրել, մենք բազմիցս ասել ենք՝ ընդդիմության դաշտում մենք կռիվ չունենք»,- ասաց նա՝ անդրադառնալով իր եւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպմանը։

lragir.am