Մենք չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը
Դեկտեմբեր 14, 2020 14:31 Asia/Tehran
Մենք չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը եւ ակնկալում ենք, որ իրենք էլ չեն բացառում մեր թեկնածությունը։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, գրում է news.am-ը։
«Օրը գա, բարին էլ՝ հետը։ Այդ առումով մեր շփումները շարունակվելու են, որեւէ վերջնակետ մեր խոսակցության մեջ չենք դրել։ Միշտ փորձ է արվում ընդդիմության դաշտում կռիվ փնտրել, մենք բազմիցս ասել ենք՝ ընդդիմության դաշտում մենք կռիվ չունենք»,- ասաց նա՝ անդրադառնալով իր եւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպմանը։
lragir.am
Պիտակ