Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը
Հայրենիքի փրկության շարժումն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու տարածքից մեկնարկեց «Արժանապատվության երթը»։ Մասնակիցների պահանջը մեկն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ոստիկանությունը ուղեկցում է երթի մասնակիցներին։ Կոմիտասի պողոտայուվ մարդիկ շարժվում դեպի Փոքր կենտրոն։
«Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում հեռանալ վարչապետի պաշտոնից, ապա մենք մեր գործողություններով պետք է նրան հեռացնենք այդ պաշտոնից։ Պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը»,–ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ՀՀ վարչապետին անվանեց ֆեյքերի պարագլուխ և լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ վարչապետի խոսքերին։
«Էս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլ Փաշինյանն է։ Նա ստերի թագավորն է. այդ մարդն ամեն առավոտ սուտ է խոսել, պատերազմի 44 օրերի ընթացքում սուտ է խոսել, հիմա էլ շարունակում է ստել»,–ասաց Սաղաթելյանը։
armeniasputnik