Մուրադով. Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i129712-Մուրադով._Ադրբեջանի_իրավասու_մարմիններին_է_հանձնվել_12_մարդ
Ռուսական օդանավով դեկտեմբերի 14-ին Բաքու է հասցվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձել 44 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2020 07:16 Asia/Tehran
  • Մուրադով. Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ

Ռուսական օդանավով դեկտեմբերի 14-ին Բաքու է հասցվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձել 44 մարդ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Էրեբունի» օդանավակայանում նշել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ մանրամասներ ներկայացնելով գերիների փոխանակման գործընթացից: 

«Ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն կատարվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել է մեծածավալ նախապատրաստական աշխատանք հայկական և ադրբեջանական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները: Արդյունքում իմ անձնական վերահսկողության ներքո ռուսական օդանավը Բաքու է հասել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձել 44 մարդ։ Ռուս խաղաղապահներն առաջիկայում ևս նպաստելու են եռակողմ համաձայնագրի իրականացմանը»,-ասել է Մուրադովը:

armenpress.am