Հայաստանի վարչապետը ՀՀ-ում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i129734-Հայաստանի_վարչապետը_ՀՀ_ում_եռօրյա_սուգ_հայտարարելու_մասին_որոշում_է_ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ում 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2020 14:11 Asia/Tehran
  • Հայաստանի վարչապետը ՀՀ-ում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ում 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին: 

Որոշման մեջ ասվում է.  

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը»:

araratnews.am